Ռուս-Ուկրաինական պատերազմ. օր 3-րդ Զելենսկին հերթական տեսաուղերձն է տարածել (տեսանյութ)

Ռուսական ներխուժումն Ուկրաինա արդեն երրորդ օրն է. Երկրի տարբեր շրջաններում թեժ մարտեր են ընթանում Ուկրաինայի զինված ուժերի և ռուսական բանակի միջև։ Հաղորդվում է, որ մարտեր են ընթանում Կիևում, որտեղ ներթափանցել են ռուսական դիվերսիոն խմբեր, ինչպես նաև Խարկովի մոտ, Դոնբասում, Սումիի շրջանում, Խերսոնի շրջանում և այլ վայրերում։

Ուկրաինական կողմը պնդում է, որ զավթիչ բանակը հրետակոծում է ոչ միայն զինվորականներին, ինչպես ռուսներն են ասում, այլ նաև քաղաքացիական օբյեկտները, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։

ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան անձնական պատժամիջոցներ են սահմանել Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի դեմ։ Բացի այդ, ընդունվել է Ռուսաստանի դեմ նոր կոշտ տնտեսական պատժամիջոցների փաթեթ։

Կիևի բազմաթիվ բնակիչներ գիշերել են մետրոյում։ Կիևի մետրոպոլիտենի կարմիր գիծն այժմ փակ է և օգտագործվում է միայն կացարանի համար, մյուս երկու գծերն աշխատում են բնականոն ռեժիմով։

Խարկովի շրջանային ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը Telegram-ում հայտնել է, որ փետրվարի 25-ին ռուսական զորքերը շատ մեծ կորուստներ են կրել՝ հարյուրից ավելի տեխնիկա և հարյուրավոր սպանված զինվորներ։ Եղել են քաղաքի պաշտպանությունը ճեղքելու դեպքեր։ Ռուսական մի քանի տանկեր մտել են Խարկով, որից հետո դրանք ոչնչացվել են։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է ձայնագրել նախագահի նստավայրի մոտ։ Նա նշել է, որ աշխատանքի է:

«Հիմա շատ կեղծ տեղեկություններ են հայտնվել ցանցում, իբր ես կոչ եմ անում մեր բանակին վայր դնել զենքերը, տարհանում է կատարվում, վերջ, ես այստեղ եմ, մենք զենքը վայր չենք դնի, մենք պաշտպանելու ենք մեր պետությունը».

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լուգանսկում եւ Դոնեցկում զոհվել է 7 խաղաղ բնակիչ

Հաջորդը

Կիևը հրապարակել է ռուսական կողմի կորուստները

Առնչվող նյութեր
Դիտել

Անչափահասի կողմից դանակահարություն կատարելու գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական բաժնում ավարտվել է 17-ամյա պատանու կողմից կատարված դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական…
Դիտել

Հայաստանը դիմել է միջազգային դատարաններին

Այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման…
Դիտել

Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում են ահազանգեր այն մասին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share