Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում են ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում:

«Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար`ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գորգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ:

Նման ահազանգեր ստանում ենք 2020թ. դեկտեմբերից սկսած: Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո»,- ֆեյսբուքում գրել է Արման Թաթոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հումանիտար ակցիա՝ Արցախի գիշերօթիկ դպրոցի երեխաների համար

Հաջորդը

«ՊՍԺ»-ն ցուցադրել է Մեսսիի առաջին օրը Փարիզում (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում

Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի SALERNO միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի…
Դիտել

Փոստային առաքանիներում տարբեր տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության…
Դիտել

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ճանապարհատրանսպորտային պատահարի

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ (լուսանկարներ) ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share