Սուրեն Պապիկյան այցելել է հարավարևելյան սահմանագոտի

Շարունակվում են պաշտպանության նախարարի այցերը հանրապետության զորամասեր:

Մարտի 1-ին N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ճաշել է ժամկետային զինծառայողների հետ, լսել մատուցվող սննդատեսակների մասին անձնակազմի կարծիքը, առաջարկները: Նախարար Պապիկյանը զինվորների հետ զրուցել է զինծառայության կազմակերպման, մարտական հերթապահության կրման, թիկունքային ապահովման մասին: Սուրեն Պապիկյանը զինծառայողներին ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք վերաբերում են ԶՈւ անձնակազմի հանդերձանքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ նախագծման փուլում գտնվող համազգեստը տարբերվելու է որակապես և տարբերանշաններում ազգային տարրերի ներդրմամբ:

Այնուհետև պաշտպանության նախարարը զորամիավորման և զորամասի հրամանատարների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում, զրուցել հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների, նրանց անմիջական հրամանատարների հետ: Սուրեն Պապիկյանը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, խրամատների, դիտակետերի, դիրքային կառույցների կահավորմանը, ինժեներական աշխատանքներին, կացարանային պայմաններին:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ժամկետային զինծառայողներին՝ բարեխիղճ ծառայության, սահմանի զգոն պահպանության համար: Նախարարը հրամկազմին հանձնարարել է մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին խրախուսել լրացուցիչ արձակուրդով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նորանշանակ պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս և հետևել զինծառայողների ատեստավորման քննություններին: Նախարարի այցի…
Դիտել

Որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն Ասկերանի վերին ենթաշրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները՝ փրկարարական մեկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share