Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ:

Դեսպանը հայտնել է հնդկական կողմի՝ համագործակցության զարգացման պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի մասին օրինագիծը առաջիկայում կբերվի ԱԺ

Հաջորդը

Տեղ գյուղի մոտ զոհված զինվորականները հետմահու պարգևատրվել են

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ դեսպանին է ներկայացվել հայկական կողմի դիրքորոշումները․ ԱԳ փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ այն քննվում է։ Նա…
Դիտել

Այսօրվանից ստանձնում եմ ՔՊ կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը. Փաշինյան

Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը։ Այդ մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Մեծ…
Դիտել

Երևանում կայացել է Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share