Ստեփանակերտի մոտ 30 տոկոսը դեռ ջրի խնդիր ունի

Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում Ստեփանակերտի բնակիչներին: Որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու համար ծառայությունը գործի է դրել ամբողջ ներուժը:

Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու ջուրը հասցնում բնակչությանը: Փրկարարներն օգնում են նաև տարեց և հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց:

Այս պահին ջրի խնդիր ունի մայրաքաղաքի մոտ 30 տոկոսը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ ջրամատակարարումը կիրականացվի այնքան ժամանակ՝ մինչև վերջնականապես լուծում կստանա խմելու ջրի հարցը:

Երեկ ջրամատակարարումը շարունակվել է առավոտից՝ ուշ գիշեր, վերսկսվել՝ լուսաբացին: Աշխատանքին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի է Արմավիրի մարզում աղիքային վարակի պատճառը

Հաջորդը

Սերժ Սարգսյանն այցելել է Ամարասի վանական համալիր

Առնչվող նյութեր
Դիտել

Հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը: ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցերին Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում:…
Դիտել

Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ Զարգացման ծրագրի պատվիրակությանը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share