Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ուշադրությունը, մասնավորապես, ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փոփոխվելու է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը

Հաջորդը

Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց. ԱՀ ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ին, հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:…
Դիտել

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ուղևորվում է Հայաստան և Ադրբեջան՝ բանակցելու Փաշինյանի և Ալիևի հետ

ԵՄ-ն անմիջապես հատուկ ներկայացուցչին կուղարկի Հայաստան և Ադրբեջան՝ կարգավորման համար, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի տարածած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share