Վարչապետը Պարեկային ծառայության գործունեությունը դրական գնահատեց

Կառավարության այսօրվա նիստում ՝ անդրադառնալով Պարեկային ծառայության գործունեությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում Պարեկային ծառայության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել մի շարք պաշտոնյաներ:

«Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաները, նրանց ընտանիքի անդամները ենթարկվեն պատասխանատվության: Ոստիկանության պետից  ներողություն խնդրելով, ասեմ, որ ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք: Համապատասխան տուգանքը վճարվել է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ներկայացնելով վերջին 7 ամիսների ընթացքում Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները՝ ծառայության գործունեությունը գնահատել է դրական:

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն էլ անդրադառնալով թեմային տեղեկացրեց, որ Պարեկային ոստիկանները բերման են ենթարկում այն անձանց, ովքեր խախտում կատարելուց հետո իրենց կաշառք են առաջարկում։

«2021 թվականի վեց ամիսների ընթացքում ոստիկանության պարեկային ծառայության կողմից արձանագրվել է կաշառք տալու 4 դեպք։ Բոլոր դեպքերով հարուցվել է քրեական գործ։ Երեկ մենք ունեցանք նոր թարմ դեպք Երևան քաղաքի Իսակովի պողոտայում։ Քաղաքացին ոչ սթափ վիճակում խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկել, փաստի առթիվ ներկա պահին ոտսիկանության կենտրոնի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- նշեց ոստիկանության պետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Հաջորդը

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են. ԱԻՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը բարձր է գնահատում մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը. Խաչատուրյանը՝ Մակրոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուղերձում…
Դիտել

Թուրքիայում հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակ աշխատողներ կան

Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել. փլատակների տակ կան աշխատողներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս…
Դիտել

Շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է

Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունը։ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share