Հայաստանը բարձր է գնահատում մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը. Խաչատուրյանը՝ Մակրոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Հուլիսի 14-ը և Ֆրանսիական հեղափոխությունը բեկումնային եղան համաշխարհային պատմության մեջ և լուսավորության, մարդու իրավունքների և իրավահավասարության նոր դարաշրջան բացեցին քաղաքակիրթ աշխարհի համար։

Մենք մեծապես գնահատում ենք երկու երկրների և ժողովուրդների միջև առկա անկեղծ բարեկամությունն ու համերաշխությունը և շարունակելու ենք ջանքեր գործադրել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման և ընդլայնման ուղղությամբ։

Վստահ եմ, որ մոտ ապագայում միասին նոր հաջողություններ կգրանցենք՝ կյանքի կոչելով «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի» դրույթները։

Հայաստանը բարձր է գնահատում մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կարևորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը պատրաստակամ է Օմանի հետ զարգացնել փոխգործակցությունը. Արարատ Միրզոյան

Հաջորդը

Մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի

Առնչվող նյութեր
Դիտել

«Կնոջ առողջության եւ խնամքի գաղտնիքները». Միջոցառում կանանց համար, կանանց մասին

2021 թվականի կանանց մասին միջոցառումների լավագույն կազմակերպիչ մրցանակին արժանացած Լիլիթ Հովհաննիսյանը տարիներ առաջ սկսել է իր գործունեությունը հարազատ…
Դիտել

Բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել…
Դիտել

ԱԱԽ նիստում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share