Տարեսկզբից «e-Permits» համակարգով տրվել է քաղաքաշինական  1480 թույլտվություն

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով տրամադրվող քաղաքաշինական թույլտվությունների քանակն օրեցօր ավելանում է: 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում www.e-Permits.am միասնական համակարգում արդեն գրանցվել է 1100 օգտատեր, ներկայացվել է 2210 դիմում և տրամադրվել 1480 թույլտվություն։ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության խոշորացված 4 համայնքում նախագծման և շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ www.e-Permits.am համակարգի միջոցով: Համակարգից օգտվում է Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքների 41 բնակավայր:

Շինարարության ոլորտի ցուցանիշները վկայում են, որ տարբեր գերատեսչություններից և կազմակերպություններից «մեկ պատուհան» սկզբունքով միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու «e-Permits» համակարգի հնարավորության շնորհիվ բնակարանաշինությունը նշված համայնքներում ակտիվացել է:

Վեց ամիսների արդյունքները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է թվայնացման գործընթացը՝ առաջիկայում ներգրավելով նոր համայնքներ: Հիշեցնենք, որ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը Հայաստանի բոլոր համայնքներում պետք է անցում կատարվի քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի կիրառությանը: Մինչ այդ, համակարգի կիրառման ընթացքում առաջացող խնդիրների, ի հայտ եկած թերությունների շտկմամբ համակարգը պարբերաբար կկատարելագործվի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական կինոն 100 տարեկան է. ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

Հաջորդը

Աշխարհը քննարկում է ուկրաինական ճգնաժամը

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք հիանալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, հիմնված փոխադարձ հարգանքի վրա. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  անձնական դերը ղարաբաղյան պատերազմի դադարեցման գործում պարտավոր են հիշել բոլորը, այս մասին հայտարարել է…
Դիտել

Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախում գազատարի վերականգման անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախում  կողմերի սահմանազատման գծում գտնվող գազատարի վնասված հատվածի վերանորոգման և վերականգնման աշխատանքների գործընթացի ամբողջական…
Դիտել

Հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը: ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցերին Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում:…
Դիտել

Ավտոներկրող և արտահանող ընկերությունը պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ վերականգնել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share