Քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ գործակցության առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի եւ Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին եւ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար կարեւորագույն գործընկերներից մեկն է, ինչը պայմանավորված է ոչ միայն գործակցության ֆինանսական բաղադրիչով, այլեւ այն փիլիսոփայությամբ, որ կազմակերպությունը բերում է Հայաստան՝ դրանով իսկ նպաստելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի զարգացմանը: Ըստ նախարարի՝ ՎԶԵԲ-ի հետ գործակցության մակարդակը բավականին բարձր է, եւ առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ առաջ մղելու եւ արդյունավետ իրականացնելու բոլոր համատեղ ծրագրերն ու գաղափարները: Տիգրան Խաչատրյանը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ գործակցությամբ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը եւ առանձնակի շեշտադրել Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը նպաստող քայլերի կարեւորությունը:

ՎԶԵԲ ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ջերմ խոսքերի համար, շնորհավորել է թե՛ նախարարնին՝ պաշտոնը ստանձնելու, թե՛ ՀՀ կառավարությանը արձանագրած ձեռքբերումների առիթով, ինչպես նաեւ հայտնել է ՎԶԵԲ պատրաստակամությունը մաս կազմելու եւ նպաստելու Հայաստանի հետագա զարգացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գործակցության առանցքային ուղղությունների, մասնավորապես՝ ենթակառուցվածքային ծրագրերի եւ դրանց հեռանկարի շուրջ: Երկուստեք կարեւորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը՝ ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է

Հաջորդը

Արցախում ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Աֆղանստանի նախագահն ասել է ինչ պայմանով է պատրաստ հեռանալ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երկրում արտահերթ ընտրությունների անցկացմանը կողմ է: Նա ընդգծել է իր պատրաստակամությունը փոխանցել իշխանությունն ընտրված…
Դիտել

ՄԻՊ-ի անդրադարձ «Ֆիզգարադոկ»-ի ակցիայի հետ կապված իրադարձություններին

«Ֆիզգարադոկ»-ի ակցիայի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքների վերաբերյալ հաղորդագրություն. «Օգոստոսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների…
Դիտել

Մենք մահ չենք առաքում այլ երկրներ․Դավիթ Բաբայան (տեսանյութ)

ԱՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախի կողմից Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելու լուրը,որը որոշ շրջանակներ միանշանակ չէին ընդունել։
Դիտել

Չշահագործվող 654 ավտոմեքենա աճուրդի կհանվի

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշում՝ չշահագործվող ավտոմեքենաները հետ վերցնելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share