Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում կարևոր է․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 23-ին մասնակցել է Երևանում անցկացվող՝ Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին:

Փոխվարչապետը Կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի բոլոր անդամներին արդյունավետ և օգտակար աշխատանքի համար: Տարածաշրջանային բարդ զարգացումների արդյունքում ստեղծված ամենատարբեր տնտեսական մարտահրավերները մենք կարողանում ենք հաղթահարել շնորհիվ մեր մասնավոր հատվածի ամենօրյա նվիրված աշխատանքի:

Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր երկրի առանցքային գործընկերներից է: Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է թե՛ մեր երկկողմ հարաբերությունների խորացման առումով, թե՛ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար, և թե՛ Հայաստանում բիզնես մշակույթի շարունակական բարելավման տեսանկյունից:

Այս համատեքստում չեմ կարող չընդգծել Պալատի դերը, որը Կառավարության և ամերիկյան բիզնես համայնքի միջև իրապես կապող հարթակ է դարձել: Ավելին, Պալատն ակտիվորեն ներգրավված է Կառավարության բարեփոխումների քննարկումներում և առանցքային մասնակցություն ունի ներդրումային միջավայրի բարելավմանն ու տնտեսության զարգացմանն ուղղված մեր քաղաքականությունների մշակման գործում:

Կարևորելով ավանդաբար ձևավորված մեր արդյունավետ համագործակցությունը՝ ցանկանում եմ ընդգծել, որ Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու քննարկել ձեր կողմից մատնանշված ցանկացած խնդիր»:

Եզրափակելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս տարի Երևան քաղաքում առնվազն 50 կմ ճանապարհ կկառուցվի

Հաջորդը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ նախագահին

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր առավոտյան Իրանի Քերմանշահ նահանգում, տեղեկացնում է Mehr գործակալությունը։ Երկրաշարժը տեղի…
Դիտել

Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիաները Թբիլիսիում

Երեկ լարված իրավիճակ էր առաջացել Թբիլիսիի խորհրդարանի մոտ։ Իրավիճակը սրվել է, երբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են Օտարերկրյա…
Դիտել

ՀՀ ԿԸՀ նախագահն ու ԿԸՀ մեկ անդամ դիտորդական առաքելություն կիրականացնեն Ղազախստանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք…
Դիտել

6 ամսվա ընթացքում Երեւանը նոր ավտոբուսներ կունենա

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուքում» ավտոբուսի նկար է հրապարակել եւ հետեւյալ գրառումն է արել. «Մեր նոր ավտոբուսներն այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share