Հայտնաբերվել է որոնվող տղամարդու քայքայված մարմինը

Հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Փոխանցում է Shamshyan.com-ը։

Ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա 2 հասցեում՝ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում՝ դեռ սովետական տարիներին գործող, այժմ չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրի ներսում, դի կա։  Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են ամբողջովին քայքայված տղամարդու դի։ 

Մինչ դատաբժիշկը տեղում աշխատել է՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը. նա այս տարվա մայիսի 18-ից որպես անհայտ որոնվող 29-ամյա Է. Շ-ն է։ 

Դեպքի փաստով նախաքննություն է սկսվել, իսկ նրա անհետ կորելու փաստով ավելի վաղ հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։  Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԱԾ-ն և ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը հերքում են թուրք զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու մասին լուրերը

Հաջորդը

ՃՏՊ Լանջառ գյուղում. կա տուժած

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր զոհերի թիվը չի անցնի 4000-ից․ Նիկոլ Փաշինյան

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ հայկական կողմը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share