ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու՝ ադրբեջանական կողմի հրավերից

Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններն այսօր՝ օգոստոսի 27-ին, հրաժարվել են Շուշի այցելելուց:

44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված քաղաք այսօր պաշտոնական Բաքվի հրավերով 40 դիվանագետ  է այցելել, որտեղ նրանց մասնակցությամբ կոնֆերանս է կայացել:

Ադրբեջանական կողմի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանների՝ այցից հրաժարումը «անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։

«Այսօր Շուշիում չկան Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները։ Նրանք բացահայտորեն անտեսել են ադրբեջանական կառավարության հրավերը: Մենք դա ընդունում ենք որպես մեր տարածքային ամբողջականության նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք։ Որովհետև, այդ երկրների կարծիքով, հակամարտությունը դեռևս չի ավարտվել»,- APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը նաև  հայտարարել է, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներ, «որևէ ավանդ չեն ունեցել հակամարտության կարգավորման մեջ, այլ ընդամենը վատնել են 30 տարի»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները  հրաժարվել էին Շուշի այցելությունից նաև նախորդ տարվա հուլիսին, երբ  այցին չէր մասնակցել նաև Ռուսաստանի դեսպանը։ Այդ ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները դեսպանների այս քայլը «դեմարշ» էին որակել և երեք գերտերություններին մեղադրել «հայամետ» դիրքորոշման մեջ։

Թերևս, այս քայլի պատճառն այն է, որ հիշյալ 3 երկրները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են և պարտավոր են պահպանել չեզոքություն: Թեպետ Ադրբեջանը վերջին շրջանում քանիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ավարտված է, այնուամենայնիվ, Հայաստանն այս կարծիքը չի կիսում, իսկ ՀՀ արգործնախարարությունն էլ օրերս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը որևէ մեկը չի չեղարկել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բերձորի միջանցքը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ. ԱՀ ՆԳՆ

Հաջորդը

Լիբիայում բախումների հետևանքով 12 մարդ է զոհվել

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա…
Դիտել

Չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ…
Դիտել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել

Հունվարի 24-ին կատարվել է 206 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Այս մասին…
Դիտել

ՊԵԿ-ը հայտնաբերել է մոտ 24 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջումպայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share