Այսօր էլ վճռական ընտրության պահն է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սարդարապատի հերոսները թուրք հրոսակների դեմ մղվող գոյամարտում անասելի սխրանքներ գործեցին՝ ի հեճուկս այն վախկոտների, որոնք կոչ էին անում հնազանդվել թուրք նվաճողներին, վայր դնել զենքերն ու ամեն գնով խաղաղություն հաստատել՝ ընդունելով թուրքերի ստորացուցիչ պայմանները: Այդպիսի թուլամորթներ կային նաև այն ժամանակվա կառավարության ու բարձրաստիճան զինվորականների շարքերում:

Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը: Նրանք ապացուցեցին, որ ազատատենչ ոգին պարտվել չգիտի:

Հավերժ փա´ռք բոլոր այն քաջորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը`փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը հպատակությունից:

Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում թշնամու դեմ պայքարում, այլ դավաճանվեցին Հայրենիքում, ամբաստանվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին սեփական հայրենակիցների ձեռքով՝ նրանց, որոնց փրկել էին թուրքական կոտորածից: Սա մեր պատմության դառը դասերից և ամոթալի էջերից է:

1918 թվականի մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի նվիրյալ զավակների ազգային բարձր գիտակցության, պատմական պատասխանատվության ու արժանապատվության, փառահեղ հաղթանակների մասին են, հերոսներից շատերի կենսագրությունը՝ անձնազոհ խիզախության, պատվախնդրության, բայց և ողբերգական վախճանի մասին:

Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր: Այդպիսի ընտրության առջև կանգնում են բոլոր ժողովուրդները՝ բոլոր ժամանակներում:

Այսօր էլ վճռական ընտրության պահն է:

Որտե՞ղ է մեզնից յուրաքանչյուրը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայլերին դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է. Գարեգին Բ

Հաջորդը

Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Առնչվող նյութեր
Դիտել

Ալեն ՍԻմոնյանը համոզված է, որ շուտով կավարտվի ՀՀ-ՄԹ Համապարփակ ընդլայնված համաձայնագրի համաձայնեցումը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի շրջանակում հունիսի 7-ին…
Դիտել

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է «3+3» ձևաչափով նոր նիստի նախապատրաստման մասին

Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի նոր նիստը նախապատրաստվում է, ժամկետներն…
Դիտել

Կրեմլի քարոզիչները սփյուռքում ծածանում են կարմիր դրոշը՝ հակազդելու Արևմուտքի քաղաքականությանը. Րաֆֆի Փափազյան

Կրեմլի քարոզիչները սփյուռքում ծածանում են կարմիր դրոշը՝ հակազդելու Արևմուտքի քաղաքականությանը: Վերջերս մենք նկատել ենք, որ լինի Հայաստանում, թե…
Դիտել

Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը

Սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե իբր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվել է, ապատեղեկատվություն է։ Ադրբեջանը շարունակում է փակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share