Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է «3+3» ձևաչափով նոր նիստի նախապատրաստման մասին

Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի նոր նիստը նախապատրաստվում է, ժամկետներն ու օրակարգն այժմ համաձայնեցվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հիմա նախապատրաստում ենք հերթական նման միջոցառումը և համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներն ու օրակարգը», – ասել է նա։

«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, տեղի է ունեցել ԱԳ փոխնախարարների մակարդակով 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։

Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա «3+3» ձևաչափով հանդիպմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Հաջորդը

Կրիշտիանու Ռոնալդուն շատ մոտ է աստղաբաշխական գործարքի կայացմանը. Marca

Առնչվող նյութեր
Դիտել

Սերմացու գողացող մկան պես կառուցեցին իրենց պետությունը, մեր պետության մեջ (տեսանյութ)

Մարդիկ երբեմն հաճախ են իրենց հարց տալիս՝ ինչո՞ւ չստացվեց կառուցել այն երկիրը, որի համար դեռևս 88-ին դուրս եկան…
Դիտել

Միհրան Պողոսյանը 1 տոննա թմրամիջոցի մասին

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել: «Հայաստանում մեծ չափաբաժին թմրամիջոցի…
Դիտել

Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը. ՊԲ-ն հայտնում է 7 վիրավորի մասին

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share