Անահիտ Մանասյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Պաշտպանը հյուրին ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին, գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին վերաբերելի հարցեր:

Նա հատուկ անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանամերձ բնակավայրում մայիսի 17-ին շտապօգնության ավտոմեքենայի և բուժանձնակազմի թիրախավորմանը՝ ընդգծելով, որ դա միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է։

Խոսելով Նիդերլանդների հետ համագործակցության մասին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ 2022 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագիրը, ըստ որի՝ կողմերն իրականացնում են «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորում է Թագավորության կառավարությունը։

Պաշտպանը Դեսպանին ծանոթացրել է նաև կառույցի գործունեության առաջնահերթություններին, որոնց թվում են երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, խտրականության բացառումը:

Իր հերթին, դեսպանը, շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ, ընդգծել է, որ շատ է կարևորում դեսպանության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը։ 

Հանդիպման շրջանակում կողմերը սերտ շփումները շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք է բերվել և պահվել 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. Դատախազություն

Հաջորդը

Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպ խոսնակ

Առնչվող նյութեր
Դիտել

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը. «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել անդրադառնալով դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորների՝ մանդատները վայր դնելու որոշմանը։ ««Վերածնվող…
Դիտել

Ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

ԵՄ կենտրոնակայանում ընթանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ…
Դիտել

Կովկասում կայունությունը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ամփոփելով Հարավային Կովկասի հարցերով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպումը, հայտարարել է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share