Ապաշրջափակման գործընթացը  չի կարող տեղի ունենալ ՀՀ կենսական շահերի հաշվին. Վահե Գեւորգյան

Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը  չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:

«Տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորման հիմքում ընկած է նաև տարածաշրջանի ապաշրջափակումը: Այս տեսանկյունից կարևոր նշանակություն ունի 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը: Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացի արդյունավետ իրականացումը հնարավոր է բոլոր դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման և գործնական քայլերի իրականացման դեպքում: Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին»,- ասաց փոխնախարարը:

Փոխնախարարը նաև վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր միջազգային գործընկերների հետ փոխշահավետ գործակցության հետևողական խորացումը և ընդլայնումը՝ թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերում անհրաժեշտ նախադրյալներ և պայմաններ ստեղծելու բոլոր ուղղություններով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2330 նոր դեպք

Հաջորդը

ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է մնում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը. Վահե Գեւորգյան

Առնչվող նյութեր
Դիտել

Քանաքեռում 4 անձի սպանության գործով կա ևս մեկ ձերբակալված, ընդհանուր 5 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների…
Դիտել

Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով  իրականացված անհետաձգելի քննչական և…
Դիտել

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share