Ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման ևս երկու հայցադիմում է ընդունվել է վարույթ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս երկու հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:

Մեկ հայցադիմումով՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Ա.Հ.- ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

  • Արաբկիր վարչական շրջանի Գուլակյան փողոցում գտնվող տունը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 82 մլն  դրամ.
  • Շուրջ 312 մլն դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամ:

Մյուս հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «ԱԼՔՍ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ք.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  

  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի քոթեջը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 73 մլն 950 հազար  դրամ.
  • Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 90 մլն 950 հազար  դրամ.
  • Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 10 մլն 900  հազար  դրամ.
  • Երևանի Շենգավիթ վարչական շչջանի Արտաշիսյան փողոցում գտնվող մեկ այլ անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 665 հազար  դրամ.
  • TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի տրանսպորտային միջոցը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 500  հազար  դրամ.
  • PORSCHE CAYENNE S 4.8 մակնիշի տրանսպորտային միջոցը.
  • «ԱՔԼՍ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցությունը.
  • «ԵՎՐՈԹԵՔՆՈԼԱՅԹ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցությունը.
  • 61 մլն 650 հազար 164 դրամը՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 2 մլն 319 հազար 095  դրամի չափով գումարը, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հյուրընկալել են դերասան Սերգեյ Դանիելյանին

Հաջորդը

Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի նախագահությունը հանձնեց Թունիսին

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի նախագահությունը հանձնեց Թունիսին:  Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.  «Նախագահող…
Դիտել

ՀՀ արդարադատության նախարարը Ստրասբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԻԵԴ նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում (Ստրասբուրգ): Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ…
Դիտել

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հռոմի ստատուտի վավերացումը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու՝ ՀՀ ԱԺ որոշումը։ Ըստ նրա, դրանով Հայաստանը դառնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share