ՀՀ արդարադատության նախարարը Ստրասբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԻԵԴ նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում (Ստրասբուրգ):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, աշխատանքային այցի նպատակն է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ քննարկել ՀՀ-ԵԽ համագործակցության շրջանակներում Արդարադատության նախարարության բարեփոխումային օրակարգը, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում գրանցած համատեղ ձեռքբերումները և համագործակցության հեռանկարները:

Կողմերը քննարկել են դատաիրավական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտման հիմքով կարգապահական վարույթներ հարուցելու և կատարողական վարույթների վերաբերյալ դատարանի որոշումները:

Նախարարը ներկայացրել է նախարարության կողմից մշակվող նոր «Կատարողական վարույթի մասին» օրենքը, որով ՄԻԵԴ կողմից վերհանված գրեթե բոլոր խնդիրներն իրենց լուծումն են գտել:

Գրիգոր Մինասյանը հատուկ ընդգծել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատների շրջանակներում ՀՀ կառավարության պահանջի հիման վրա Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումները, որոնք վերաբերում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության, ինչպես նաև գերեվարված և պահվող անձանց նկատմամբ թույլ տրված կոնվենցիոն խախտումներին: Մինասյանը կարևորել է նաև ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել «Լաչինի միջանցքով» անհրաժեշտ տեղաշարժը:

Կողմերը քննարկել են նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ՄԻԵԴ վճիռների կատարումը վերահսկելու առկա մեխանիզմները:

Տիկին Օ՛Լիրին բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումային հավակնոտ օրակարգը և գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները՝ ՄԻԵԴ վճիռների լույսի ներքո ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների իրականացման նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԿԲ կանխատեսումներով տնտեսական աճը կկազմի 6.9 տոկոս

Հաջորդը

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ հյուպատոսին

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուս խաղաղապահների մոտ գտնվող ԱՀ քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին․ Գեղամ Ստեփանյան

Ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին։ Այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ…
Դիտել

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում…
Դիտել

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց կողմից կատարված խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 12 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի…
Դիտել

Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. Սենատի անդամ

Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին։ Մենք չենք կարող պաշտպանել զոհերին՝ դահիճների հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share