ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ հյուպատոսին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Ջեյն Ջենսենին։

Արսեն Այվազյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հավելել է, որ առանձին քրեական վարույթներով ԱՄՆ հյուպատոսարանի հետ տեղեկատվության փոխանակման նշանակալի փորձառություն է կուտակվել, որը հիմնված է հանցագործության դեպքերի բացահայտման հարցում առկա փոխըմբռնման վրա։

Պարոն Այվազյանը կարևոր է համարել հատկապես ԱՄՆ հյուպատոսարանի հետ գործակցության խորացումը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում հայկական մեծ համայնքի առկայությունը, երկու երկրների քաղաքացիների ակտիվ տեղաշարժերը և դրանցով պայմանավորված՝ հնարավոր հանցավոր դրսևորումների կանխման կամ բացահայտման անհրաժեշտությունը։

Տիկին Ջենսենը ևս ընդգծել է հատկապես ԱՄՆ հյուպատոսարան կեղծ փաստաթղթեր ներկայացվելու դեպքերին օպերատիվ արձագանքելու շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հետ տարվող աշխատանքի արդյունավետությունը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ավելի ինտենսիվ դարձնել ուղիղ հաղորդակցությունը՝ ելնելով առաջին հերթին Հյուպատոսարանի գործառույթներին առնչվող երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև՝ հանցավորության դեմ պայքարի կարևորությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող ԱՄՆ քաղաքացիների դատավարական իրավունքների պաշտպանությանը, ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հյուպատոսարանի միջև հաղորդակցության կառուցակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր։

Տիկին Ջենսենը շնորհակալություն է հայտնել Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող վարույթների առնձնահատկությունների, դատավարական ընթացակարգերի մասին տրված տեղեկատվության համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ արդարադատության նախարարը Ստրասբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԻԵԴ նախագահի հետ

Հաջորդը

Դատախազության և իրավապահ կառույցների համագործակցությունը պետք է ուղղված լինի քրեական վարույթների քննության արդյունավետությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 27-ին, ժամը 09:59-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ…
Դիտել

Կատարվել է 3978 թեստավորում, 590 մարդ առողջացել է

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որոնցից…
Դիտել

Առգրավվել է 1843.8 կգ սիգ ձուկ և 12.3 կգ ձկնկիթ

Սևանա լճում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share