Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 5-7-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր կեսօրից հետո, օգոստոսի 3-ի և 4-ի գիշերը, կեսօրից հետո առանձին շրջաններում, օգոստոսի 5-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-ին և 6-ին կնվազի 6-8 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Փելոսիի գլխավորած պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Քուալա Լումպուրում

Հաջորդը

4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից ստացել են 335 հազար եվրո

Առնչվող նյութեր

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share