Տիգրան Ավինյանը վերադառնում է քաղաքապետարան

Այսօր կայացել է Երեևանի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված մեկ տասնայկից հարցերի շարքում եղել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալի ընտրության հարցը: Այս պաշտոնում իշխող ուժը առաջադրել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը:

Ավագանու նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը ելույթ սկսեց մեկ րոպե լռությամբ զոհվածների հիշատակը հարգելու առաջարկությամբ: Տիգրան Ավինյանի խոսքով նախորդ շաբաթ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիան մեզ պետք է ոչ թե ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության և քրտնաջան աշխատանքի մասին հիշեցում լինի: Ավինյանն ընդգծեց՝ մեր զինվորների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը։ Եւ հետևապես մենք բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով։ Դիմադրությունն ու պայքարը այլընտրանք չունեն, ավելացրեց Տիգրան Ավինյանը:

«Յուրաքանրչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար: Երեևանն առաջին հերթին մարդիկ են: Մարդիկ՝ որոնք իրենց երգերում, ֆիլմերում, շենքերում և քանդակներում ստեղծել են Երեևանի կոլորիտը»,- հայտարարեց Ավինյանը:

Տիգարն Ավինյանը խոսեց նաև մայրաքաղաքի խնդիրների մաիսն, որոնք թեպետ վերջին տարիներին որոծ չափով մեղվել են, սակայն շարունակում են մնալ:

«Երևանը պետք է լինի՝ մարդկա՛նց համար քաղաք։ Քաղաքն այդպիսինը կարող է դառնալ պարզ սկզբունքների պահպանմամբ՝ հանրային շահի գերակայություն անհատական շահի նկատմամբ և հավասար հնարավորություններ բոլորի համար»,-ասաց Ավինյանը։

Երազանքի Երևանն ունելու համար առանց երաևնցիների օգնության հնարավոր չէ, հայտարարեց Տիգրան Ավինյանը: Երեևանի համար պետք է հոգ տանի յուրաքանչյուր քաղաքացի, և այդ մշակույթի սերմանումը Ավինյանը առաջնային նպատակ համարեց:

Ավինյանը ներկայացրեց նաև նաև ոլորտները որոնք որպես քաղաքապետի տեղակալ համակարգելու է և վերահսկելու է: Դրանք վարչական շրաջններն են, երկրորդը շինբարեկարգումն է, մշակույթն է, կանաչապատումն է և վերջին ուղղությունը կառավարության հետ աշխատանքն է և համատեղ ծրագրերի իրականացնումն է:

44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների մեծամասնությամբ` Տիգրան Ավինյանը ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է. ՊՆ

Հաջորդը

Չեչնիայում զորահավաք չի իրականացվի․ Կադիրով

Առնչվող նյութեր
Դիտել

Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարն ու հետ քաշել զորքերը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ…
Դիտել

Մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում, և այդպիսի հավակնություն էլ չունենք, ոչ էլ այլ բանի. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ՀՀ-ն ինչպես նախկինում, այժմ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք համարժեք լսել ենք ադրբեջանական կողմից, որ…
Դիտել

Արցախում իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել 

Արցախի շփման գծում օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Արցախի Պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share