Արցախում իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել 

Արցախի շփման գծում օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ կայուն լարվածությունը պահպանվում է: Արցախի պաշտպանական գգերատեսչության տարածած հաղորդագրությունում ասված է նաև, որ Արցախի Հանրապետության ղեկավարությունը՝ Պաշտպանության բանակի  հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար:

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Կատարվածի առնչությամբ երեկ հայտարարությամբ էր հանդես եկել  Արցախի արտաքին գործերի նախարարը։ Դավիթ Բաբայանը նշել էր, որ անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում վիրավոր ունենք

Հաջորդը

Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ Արցախի ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում մեքենաներ են բախվել. դրանցից մեկը շրջվել է, կան տուժածներ

Հունվարի 15-ին ժամը 10։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել…
Դիտել

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի անվան տարրը պաշտոնապես գրանցվել է

Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվել է ևս մեկ տարրով: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած Աշխարհի գավաթում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, 2021 թ.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share