«Եվրատեսիլ-2023»-ը չի անցկացվելու Ուկրաինայում

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտնել է, որ 2023 թվականին Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթը չի կայանալու այս տարվա հաղթող երկրում՝ Ուկրաինայում` երկրում ռազմական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ միության կայքից:

Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ միջոցառմանը մասնակցող և դրանում ներգրավված յուրաքանչյուրի անվտանգությունը երաշխավորելու նպատակով: Միջոցառման կազմակերպումը պետք է անհապաղ սկսվի ընդունող երկրում:

«EBU-ն ափսոսանքով որոշում է կայացրել միջոցառումը տեղափոխել այլ երկիր և կշարունակի քննարկումները հաջորդ տարվա Եվրատեսիլ երգի մրցույթի համար հարմար վայր գտնելու համար»,-ասված է հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին

Հաջորդը

Գնել Սանոսյանը ծանոթացել է Գառնի - Գեղարդի վանք ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը հայտարարել է, որ դիտարկում է սկսել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում

Ադրբեջանի էկոնոմիկայի և Բնապահպանության ու բնական պաշարների նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ հաղորդելով այն մասին, որ Ադրբեջանը դիտարկում…
Դիտել

2020-ին գյուղապրանքների արտահանումն աճել է

Հայաստանը, չնայած 2020-ին առկա մարտահրավերին, կարողացել է հաջողությամբ իրականացել գյուղմթերքի արտահանում՝ այսպիսով նախորդ տարվա համեմատ արտահանելով մոտ 3000…
Դիտել

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում տեղի կունենա Երևանի 5-րդ կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի բացումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 18-20-ը Կոտայքի մարզում կանցկացվի Երևանի 5-րդ կարճամետրաժ և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share