ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում տեղի կունենա Երևանի 5-րդ կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի բացումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 18-20-ը Կոտայքի մարզում կանցկացվի Երևանի 5-րդ կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը:

Փառատոնը բաղկացած է միջազգային ու ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից. մրցանակներ կշնորհվեն 11 անվանակարգերում: Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ աշխարհի 68 երկրից: Մրցութային ծրագրում 33 ֆիլմ է ընդգրկվել աշխարհի 10 երկրից, որից 18-ը՝ ազգային, իսկ 15-ը՝ միջազգային ծրագրում:

Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան Հրազդան, Ծաղկաձոր և Աբովյան քաղաքներում:

Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները: Տեղի կունենան նաև վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ:

Փառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկրյա կինոգործիչների միջև, ինչպես նաև խթանել փորձի փոխանակմանը:

Փառատոնի ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների մուտքն ազատ է:

Փառատոնի պաշտոնական բացումը և մրցութային ֆիլմերի ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և կմեկնարկի ժամը 18:00֊ին` 2022 թվականին «ՀՀ Երիտասարդական մայրաքաղաք» հռչակված Հրազդանի դրամատիկական թատրոնում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնֆերանսին

Հաջորդը

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Ավստրալիայում

Առնչվող նյութեր
Դիտել

ԼՂ հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ. ՀՀ ԱԳՆ

44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը…
Դիտել

Հանրային քրեական հետապնդում՝ Վլադիմիր Գասպարյանի կողմից 858 մլն արժողությամբ անշարժ գույքի վատնման փորձին օժանդակելու համար

Գ.Հ.-ն, 2011-2018 թվականներին, զբաղեցնելով Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի, իսկ 2012-2018 թվականներին համատեղությամբ նաև՝ Հայաստանի «Դինամո»…
Դիտել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈՒ ստսորաբաժանումները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share