ԿԲ կանխատեսումներով տնտեսական աճը կկազմի 6.9 տոկոս

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, թե իրենց կանխատեսումների համաձայն՝ այս տարվա ընթացքում տնտեսական աճը կկազմի 6.9 տոկոս։

«Մենք 1 տոկոս ավելացրել ենք մեր աճի կանխատեսումը՝ հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտի ավելի առաջանցիկ զարգացումներով»,- ասել է նա։ 

Ինչ վերաբերում է գնաճին, ապա այն տարվա ընթացքում կլինի թիրախից որոշակիորեն ցածր. «Այսինքն, եթե մեր թիրախը 4 տոկոս է, մենք կանխատեսում ենք, որ այն կլինի ավելի ցածր։ Այս վերջին զարգացումների ընթացքում տեսնում ենք, որ ներմուծվող պարենային ապրանքների գները շատ ավելի կտրուկ են նվազում, քան նախկինում կանխատեսում էինք։ Բայց կա նաև չկարգավորվող ծառայությունների էական մաս, որը շարունակում է պահպանվել ավելի բարձր մակարդակում, քան մեր գնաճի թիրախն է»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավարին

Հաջորդը

ՀՀ արդարադատության նախարարը Ստրասբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԻԵԴ նախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը իրանական կողմի հետ քննարկել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ընդունել է իրանական «Թալաշգարանե էղթեսադե փայդար» հոլդինգի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև…
Դիտել

ՊԵԿ հյուսիսային մաքսատանը ներկրված մեքենաների կայանման գումարը 1 օրվա համար ցանկանում է դարձնել 5000 դրամ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է ՊԵԿ հյուսիսային մաքսատանը պահվող…
Դիտել

Հայաստանի և Հունգարիայի փոխվարչապետները խոսել են բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտության մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է նրա այցը Հայաստան՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share