ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավարին

Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հիմնադրամի հետ հաստատված սերտ համագործակցության կապակցությամբ և մտքեր փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների արդյունքում գրանցված առաջընթացի և դրանց ԵՄ և անդամ պետությունների շարունակական աջակցության վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող վերջին զարգացումները, ինչպես նաև առանցքային խնդիրների կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հասնելու՝ հայկական կողմի տեսլականը: Ընդգծվել է այդ ուղղությամբ միջազգային դերակատարների շարունակական ներգրավվածության և գործուն քայլերի կարևորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու վճարներն ըստ գոտիականության կտարբերվեն

Հաջորդը

ԿԲ կանխատեսումներով տնտեսական աճը կկազմի 6.9 տոկոս

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքուն չի կատարել ստանձնած պարտավորությունը հայ ռազմագերիների վերաբերյալ.Արմեն Գրիգորյան

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ…
Դիտել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ

35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային…
Դիտել

Մոսկվան համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ. Պեսկով

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «La Repubblica» թերթին տված հարցազրույցին ըստ որի՝ իր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share