Վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու վճարներն ըստ գոտիականության կտարբերվեն

Հայաստանում վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարման դրույքաչափերն ըստ գոտիականության կտարբերվեն, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար  ավտոկայանատեղերը տարբերակված գծանշում կունենան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը վերապահել վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները:

«Նախածի ընդունման արդյունքում կդյուրացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը, կբարձրացվի ՏԻՄ կողմից առաջացող խնդիրների արագ կարգավորման հնարավորությունը, կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղերի տարբերակված գունանշումը, ինչպես նաև հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի կիրառման մեխանիզմն ըստ գոտիականության»,-ասաց Սիմոնյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նկատեց՝ այսինքն՝ գծանշումները հաշմանդամություն ունեցող անձանց համար լինելու են տարբեր, մյուսների համար՝ տարբեր:

Փոխնախարարի խոսքով՝ կլինի նաև գույների ու ձևերի փոփոխություն: Գործող օրենսդրությամբ այդ գույնը կարմիր է: Ըստ նրա՝ դա վերանայման կարիք ունի:

Վճարման առավելագույն չափերն օրենքով արդեն իսկ սահմանված են այսօր: Երբ գոտիավորումը կիրականացվի, համայնքի ավագանու որոշմամբ կսահմանվեն տարբերությունները, թե որ դեպքում ինչ վճար կգանձվի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավարին

Առնչվող նյութեր
Դիտել

Զելենսկին Չինաստանի նախագահին հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել երկրում հյուրընկալել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։  «Մենք պատրաստ ենք նրան տեսնել…
Դիտել

Ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգում տեղադրված կրպակները

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և Ադրբեջանի ԱԳ նախարարի եռակողմ հանդիպումը

Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական…
Դիտել

Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը

Շրի Լանկայում շաբաթ օրվանից՝ հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստանում: Ըստ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share