«Առաջին կարևորության հարցերում դիրքորոշումները դեռևս բավական հեռու են իրարից». Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովում անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։

Նրա խոսքով՝ մինչ այժմ եղել է 4 ադրբեջանական և 3 հայկական փաստաթուղթ. «Վերջինը ստացել ենք, դեռ մեր արձագանքը չենք ձևակերպել։ Բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական, փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել, ընդ որում, ես նույնիսկ չէի չափի քանիսը՝ ադրբեջանական առաջարկով, քանիսը՝ հայկական։ Քննարկումներ են եղել, մտքերի փոխանակումներ են եղել, փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են»։

Ըստ Միրզոյանի, սակայն, սրանք չեն վերաբերել հիմնական, առանցքային հարցերին. «Առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկման փուլում են, չէի վարանի ասել՝ հիմնական մասում կողմերի դիրքորոշումները դեռևս բավական հեռու են իրարից»։

Անդրադառնալով հարցին, թե ում միջնորդությամբ են ընթանում բանակցությունները, Միրզոյանը շեշտել է. «Այս բանակցային գործընթացում միջնորդություն, ըստ էության, չկա։ Բանակցություններն ընդունված է համարել երկկողմ։ Այլ բան՝ ցանկացած այդպիսի հանդիպում, քննարկում եղել է որևէ քաղաքում, որևէ երրորդ երկրի կազմակերպմամբ, բացմամբ»։

Միրզոյանը շեշտել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երեք երկրներին էլ տեղեկացնում են բանակցությունների մասին. «Արևմուտքի տարբերակ գոյություն չունի պարզապես․ քանի անգամ ասել եմ սրա մասին։ Ընթացքում եղել է ռուսական տարբերակ, որին համաձայնություն ենք տվել։ Պարամետրեր են եղել, փաստաթուղթ է եղել՝ վերնագրված «պարամետրեր», որոնք մենք համաձայնվել ենք վերցնել որպես բանակցությունների հիմք, ադրբեջանական կողմը՝ ոչ։ Արևմուտքը մեզ որևէ փաստաթուղթ չի առաջարկել՝ ոչ հավաքական, ոչ առանձին երկիր, ոչ էլ կազմակերպություն»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացել է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը

Հաջորդը

Կհաջողվի ֆուտբոլին «խափս» տալ քաղաքականությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Անկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը

Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը: Հայաստանի…
Դիտել

Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի այլ վայրում

Կառավարության որոշմամբ Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի այլ վայրում՝ Արարատի մարզի Արարատ գյուղում։ «Կառավարությունը ակնկալում է գործուն և արագ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share