Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի այլ վայրում

Կառավարության որոշմամբ Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի այլ վայրում՝ Արարատի մարզի Արարատ գյուղում։

«Կառավարությունը ակնկալում է գործուն և արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության և հնարավոր տեղափոխման արդյունքում առաջացող վարչարարության հարցերում: Ըստ այդմ, առանձնացնում ենք հետևյալ խնդիրը՝ 8․91000 հեկտար արտադրական հողատարածքի տրամադրում Արարատ խոշորացված համայքում»,- ասվում է որոշման մեջ։

Նշվում է, որ ներկայումս տարածաշրջանում առկա է ամրանների մեծ պահանջարկ և, ըստ հաշվարկների, այն կպահպանվի ևս 10-15 տարի, որը պայմանավորված է թե՛ Հայաստանում շինարարության մեծ ծավալներով, թե՛ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մատակարարման ծավալների կտրուկ անկմամբ:

Որոշման մեջ նշված է, որ գործարանի տեղակայման համար կատարել են ուսումնասիրություններ և ընտրել Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արատադրական նշանակության տարածքներից մեկը։

«Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (առաջին փուլով մոտ 240)։  Գործարանը կունենա 200-250մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։

Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ և այլն):

Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով»,- ասված է նախագծի մեջ։

Հիշեցնենք, որ Երասխում գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել էին մոտ 8 ամիս առաջ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Այդ հայտարարությունից մի քանի օր անց՝ հունիսի 14-ին, Ադրբեջանը կրակել էր կառուցվող գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երթևեկության փոփոխություն Գայի պողոտայում

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Գյումրու քաղաքային մարզադաշտում, հիմնանորոգումից հետո, բացվել է աթլետիկայի ցատկափոսը

Գյումրու քաղաքային մարզադաշտում, հիմնանորոգումից հետո, բացվել է աթլետիկայի ցատկափոսը: Ցատկափոսի բացման առիթով անցկացվել է Գյումրու աթլետիկայի բաց առաջնություն,…
Դիտել

Հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների․Արարտ Միրզոյան

Աշխատանքային այցով Հայաստանում է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի և Հոունաստանի  արտգործնախարարների…
Դիտել

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային ցամաքային գործողություններ չսկսել Սիրիայում

Մոսկվան շարունակում է Անկարային համոզել Սիրիայում ցամաքային գործողություններ չսկսել. այս ուղղությամբ հաջողություններ կան, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի…
Դիտել

Ադրբեջանը ցանկանում է նաև Հայաստանի ձեռամբ չեղարկել Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները. Արմեն Պետրոսյան

Երևանը պետք է պահանջատեր լինի, որպեսզի Արևմուտքը տեր կանգնի տված խոստումներին։ Այս մասին նշել է տարածաշրջանային հարցերի փորձագետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share