Գյումրու քաղաքային մարզադաշտում, հիմնանորոգումից հետո, բացվել է աթլետիկայի ցատկափոսը

Գյումրու քաղաքային մարզադաշտում, հիմնանորոգումից հետո, բացվել է աթլետիկայի ցատկափոսը: Ցատկափոսի բացման առիթով անցկացվել է Գյումրու աթլետիկայի բաց առաջնություն, որին մասնակցել է շուրջ 100 մարզիկ՝ Ցատկափոսի հիմնանորոգման համար համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել է 1.7 մլն դրամ: Ցատկափոսը համապատասխանեցված է եվրոպական ստանդարտներին:

Նույն օրը Գյումրիում անցկացվել են նաև ակրոբատիկայի ՀՀ առաջնությունն (110 մարզիկ) ու Գյումրու սամբոյի պատանեկան բաց առաջնությունը (180 մարզիկ): Առաջնություններին մասնակցել են մարզիկներ ՀՀ տարբեր մարզերից, Երևանից, Վրաստանից և, բնականաբար, Գյումրիից: Առաջնություններին ներկա են եղել Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը, համայնքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը:

Առաջնություններին մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով, իսկ լավագույն մարզիկները ստացել են հուշանվերներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսական ավիաընկերությունները Թբիլիսիից թույլտվություն են խնդրել դեպի Վրաստան թռիչքներ սկսելու համար

Հաջորդը

«Գործակցության շատ լավ փորձ և ավելի մեծ ներուժ ունենք». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախահայությանը գերության մեջ է պահում Ալիևը` ռուս զինվորականության աջակցությամբ. Լոս Անջելեսի քաղաքապետ և քաղխորհրդի նախագահ

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո…
Դիտել

Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը Հայաստանին պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար. Մակրոն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հայաստանը կարող է…
Դիտել

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել «Համեռ» մակնիշի ավտոմեքենայի հետ կապված միջադեպից

2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share