Ադրբեջանը ցանկանում է նաև Հայաստանի ձեռամբ չեղարկել Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները. Արմեն Պետրոսյան

Երևանը պետք է պահանջատեր լինի, որպեսզի Արևմուտքը տեր կանգնի տված խոստումներին։ Այս մասին նշել է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը։

«Ադրբեջանը ձգտում է տապալել արևմտյան հարթակներում բանակցային գործընթացը. Հայաստանի անելիքները.

  1. Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա՝ ըստ էության բոյկոտելով հնգակողմ ձևաչափը։
  2. Ալիևը համաձայնություն է հայտնում «3+3» ձևաչափով՝ տարածաշրջանային ներուժով եղած խնդիրները լուծելու հնարավորությանը։
  3. Ալիևը մեկնում է Թբիլիսի՝ շահագրգռվածություն ցուցաբերելով Վրաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ անմիջապես բանակցություններ սկսելու հարցում։
  4. Ալիևն ու Էրդողանը խառնում են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քաղաքական խոսույթը՝ ձգտելով մոլորեցնել Հայաստանին՝ եթե «միջանցքը» Հայաստանի տարածքով չլինի, կլինի Իրանի տարածքով։ Ավելին, Իրանի հետ նոր ենթակառուցվածքների ստեղծման պայմանավորվածությունների ցուցադրական մեկնարկ է տրվում ակնհայտ արհեստական հապճեպության պայմաններում…

Վերոնշյալի համատեքստում կասկածից վեր է՝ Ադրբեջանը ցանկանում է նաև Հայաստանի ձեռամբ չեղարկել Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները՝ նոր/մոռացված նախկին ձևաչափերն օրակարգ բերելով, Հայաստանին շահագրգռելու/մոլորեցնելու նպատակով։

Հետևաբար, Երևանը պետք է պահանջատեր լինի, որպեսզի Արևմուտքը տեր կանգնի տված խոստումներին(դրանց գինն էր նաև Արցախում տեղի ունեցածը)՝ պարտադրելով Ադրբեջանին ստորագրել նոր փաստաթուղթ, որն այլևս անվավեր կդարձնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ինչից հնարավորինս ձգտում է խուսափել Բաքուն՝ ամեն կերպ ձգտելով օրակարգում պահել Հայաստանի տարածքով միջանցք ստանալու ծրագիրը։

Իսկ որպես միջանկյալ գործիք՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներից որևէ մեկն իր ընթացիկ հարցազրույցներից մեկում կարող է ողջունել Ադրբեջան-Իրան ենթակառուցվածքային նոր նախագծերը՝ հույս հայտնելով, որ այդկերպ վերջապես կփակվի բազմաշերտ ու անորոշ տարամեկնաբանությունների միջոցով այդքան չարչրկված «Զանգեզուրի միջանցքի» թեման, իսկ տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո ինքնիշխանության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի բոլոր ճանապարհները բաց կլինեն բոլորի համար»,- նշել է Արմեն Պետրոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իսրայելում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Հաջորդը

Ավելի քան 700 իսրայելցի և 400-ից ավելի պաղեստինցի է զոհվել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Արցախ

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները,…
Դիտել

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ կեղծ խաղաղասիրությամբ․Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքում գրել է․ «Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է…
Դիտել

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

«Միջազգային կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում (IMET), ամերիկյան կառավարության աջակցությամբ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում ստեղծված լինգաֆոնային լսարանի բացման արարողությանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share