Ավելի քան 700 իսրայելցի և 400-ից ավելի պաղեստինցի է զոհվել

Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ գիշերը կործանիչներով, ուղղաթիռներով և հրետանիով հարվածներ է հասցրել «Համաս»-ի և «Իսլամական ջիհադ»-ի՝ Գազայի հատվածում տեղակայված ավելի քան 500 թիրախի։ Ըստ գերատեսչության խոսնակի՝ մարտերը շարունակվում են 7 կամ 8 վայրերում․ «Համաս»-ի հարձակումից երկու օր անց Իսրայելում զոհերի թիվը հասել է 700-ի, հարյուրավոր մարդիկ գերի են վերցվել։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է նաև, որ Իսրայելը չորս մարտական ստորաբաժանում է ուղարկել հարավ։

Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը հավելել է, որ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից շարունակում են ներխուժել Իսրայել։

Գազայից հայտնել են բնակելի 2 շենքի գնդակոծության հետևանքով պաղեստինցիների շրջանում 7 զոհի մասին։ Իսկ հոկտեմբերի 8-ին, ըստ Reuters-ի տեղեկատվության, իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել թունելների, մզկիթի, ինչպես նաև «Համաս»-ի պաշտոնյաների տների։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 400 մարդ է զոհվել, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ։

Բացի Գազայի հատվածում ընթացող մարտերից, հոկտեմբերի 8-ին հրետանիով և հրթիռներով միմյանց հարվածներ են հացրել Իսրայելի ուժերը և Լիբանանում տեղակայված, Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» խմբավորումը։ Իսկ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, ըստ Իսրայելի արտգործնախարարության, ոստիկանը կրակել և սպանել է 2 իսրայելցի զբոսաշրջիկների և նրանց եգիպտացի ուղեկցորդին։

Ռազմական գործողությունների պատճառով հոկտեմբերի 9-ին բարձրացել են նավթի գները։ Մի շարք միջազգային ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները դեպի Թել Ավիվ՝ նշելով, որ սպասում են իրավիճակի կարգավորմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը ցանկանում է նաև Հայաստանի ձեռամբ չեղարկել Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները. Արմեն Պետրոսյան

Հաջորդը

Կոնֆլիկտային իրավիճակը ԼՂ-ում դեռ չի հանգուցալուծվել. Գալուզին

Առնչվող նյութեր
Դիտել

Ցանկացած պահի կարող է սկսվել լայնածավալ հարձակում․ Դենիս Պուշիլին

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը շարժվում է…
Դիտել

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից…
Դիտել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգոշացնում է. Աշխարհը ջրի համաշխարհային պակասուրդի առաջ է կանգնած

Աշխարհը 2030 թվականին բախվելու է ջրի համաշխարհային,  40 տոկոսի չափով պակասուրդի, հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:…
Դիտել

Սիրիայում իսրայելական գնդակոծության հետևանքով վիրավորվել են զինվորականներ

Սիրիացի չորս զինվոր է վիրավորվել Իսրայելի օդային հարձակումը հետ մղելու հետևանքով, հայտնում է SANA-ն հղում անելով ռազմական աղբյուրներին:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share