Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը:

Ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար` քննարկվել են հետևյալ կետերը.

• ԱՀԿ առաքելության` տեղում իրավիճակը գնահատելու,

• անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը,

ԱՀԿ հստակ դիրքորոշումը` իրավիճակի առնչությամբ:

Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են: Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու:

Նշել է, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին` Գործադիր Խորհրդի նիստի ճեպազրույցին հարցին անդրադառնալու համար:

ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ, խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ:

Անահիտ Ավանեսյանն էլ շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը` իրադարձությունների զարգացման մասին տեղեկացնելու և ԱՀԿ կողմից, նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մակունցը հանդիպել է հանրապետական կոնգրեսականի հետ

Հաջորդը

ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը ձերբակալվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրից օգտվել ցանկացողների գրանցման գործընթացը

Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: Դիմում-հայտի ձևը, ինչպես նաև…
Դիտել

Եւս 5.4 մլն դրամ՝ անհայտ կորածների ընտանիքներին աջակցության տրամադրելու համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշոման մեջ. 5.4 մլն դրամ կհատկացվի 2020…
Դիտել

Արցախում այսօրվանից իրականացվում են հովհարային անջատումներ

«Արցախէներգո»-ից տեղեկացնում են, որ սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share