Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրից օգտվել ցանկացողների գրանցման գործընթացը

Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: Դիմում-հայտի ձևը, ինչպես նաև տեղեկանքների ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn): Կատարվող վճարումների փուլերի վերաբերյալ պարզաբանումը նույնպես զետեղված է այս բաժնում: Մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին՝ ծրագրից օգտվել ցանկացող իրենց աշխատակիցների վերաբերյալ ամփոփ տեղեկանք կազմելու նպատակով:

Այսպիսով՝ Երևանի Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան և ավտոկայանատեղի գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ մինչև 2023 թվականի ապրիլի 11-ը: Իսկ գերատեսչությունները սահմանված կարգով կազմված տեղեկանքներն ու դիմում-հայտերը պետք է ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացնեն մինչև 2023 թվականի ապրիլի 14-ը:

Տեղեկացնենք նաև, որ www.statemultiapartment.am հարթակում ստեղծվել է «Կոմիտաս պարկ» թաղամասի՝  երկրորդ փուլում ընդգրկված բազմաբնակարան շենքային համալիրի ինտերակտիվ քարտեզը՝ յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տվյալներով:

Հարցերի դեպքում ՀՀ կառավարության որոշման համաձայն բնակարան գնելու իրավունք ունեցող աշխատակիցները կարող են զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ

Հաջորդը

Երկարատև դադարից հետո հանդիպել են Ճապոնիայի ու Չինաստանի ԱԳ նախարարները

Առնչվող նյութեր
Դիտել

Կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման փորձը

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ջանքերի շնորհիվ կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման փորձը։ Այս մասին տեղեկացնում են արդարադատության…
Դիտել

Հայերը համալրում են տարածքային պաշտպանության շարքերը. Ուկրաինայի հայերի միության հայտարարությունը

Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել`Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։ «Մենք` Ուկրաինայի քաղաքացիներն…
Դիտել

Կան զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք. Քոչարյան

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան հայ զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել հայկական կողմի…
Դիտել

 «Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված հողամասն օտարվել է 4.4 միլիարդ դրամով պակաս

Երևան քաղաքի Սարալանջի 1 հասցեում գտնվող նախկին «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ հանձնված 31780,0 քմ ընդհանուր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share