Եւս 5.4 մլն դրամ՝ անհայտ կորածների ընտանիքներին աջակցության տրամադրելու համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշոման մեջ. 5.4 մլն դրամ կհատկացվի 2020 թ. Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրումն ապահովելու նպատակով:

Կառավարության որոշումներով սահմանված միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը՝ ամսական 300 000 դրամի չափով, ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. մարտի 10-ը: Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, ինչպես նաև գերեվարվածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:

Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Աջակցության վճարման ժամկետը երկու ամսով երկարացվելու արդյունքում 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար կպահանջվի լրացուցիչ 34,200.0 հազար դրամ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում նպաստները կվճարվեն անկանխիկ

Հաջորդը

Հայաստանում կանայք 6 ամսով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն կունենան

Առնչվող նյութեր
Դիտել

Դավիթ Բեկ գյուղի հատվածում հայտնաբերված պայթուցիկ զինամթերքները ոչնչացվել են

Դավիթ Բեկ գյուղում ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված 135 256 մ² տարածք մարքվել և պաշտոնապես հանձնվել է օգտագործման։…
Դիտել

Ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման…
Դիտել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի թիվ 1 շենքի…
Դիտել

Քննարկվում է սովետական ժամանակ գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը․ Մհեր Գրիգորյան

Ազգային ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադառնալով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հարցին, նշել է, որ հիմնականում քննարկվում են երկաթծային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share