Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում նպաստները կվճարվեն անկանխիկ

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ կառավարությունն ընդունել է որոշում:

Օրենքով՝ սահմանվել են ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման անկանխիկ եղանակով վճարման համակարգին անցնելն ապահովող հիմնական կարգավորումները։ Մասնավորապես, նոր կարգավորումների համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարները վճարվում են անկանխիկ եղանակով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված սոցիալական ապահովության հաշվին կամ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, բացառությամբ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձանց, որոնց դիմումի հիման վրա կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

Ըստ այդմ՝ առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև եռամսյակային հրատապ օգնության գումարների վճարումներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել օրենքին: Անկանխիկ վճարման համակարգի ներդրման համար սահմանվել են այն գործողությունները, որոնք կապահովեն փուլային եղանակով 2023թ. հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ. հունվարի 1-ից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում անկանխիկ եղանակով վճարումները: Մասնավորապես, այն դեպքում, երբ նպաստառուն չի ներկայացնի բանկի ընտրության դիմում, նրա փոխարեն բանկը կընտրի գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ պատահականության սկզբունքով, հաշվի առնելով այդ ամսում տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով նպաստի կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի համամասնություններն՝ ըստ վճարող բանկերի։

Ընդ որում, բանկը փոխելու նպատակով նպաստառուն ցանկացած ժամանակ կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ իր բնակության վայրի տարածքային կենտրոն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մասնագիտական քննարկում՝ բազմաբնակարան շենքերի կառավարման և կառուցապատողների պարտականությունների վերաբերյալ

Հաջորդը

Եւս 5.4 մլն դրամ՝ անհայտ կորածների ընտանիքներին աջակցության տրամադրելու համար

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են Կապանի օդանավակայանի գործունեության հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղ ծանոթացել է կառույցի 2022 թվականի գործունեության…
Դիտել

Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար­գե­րում հաշվառված շարքային,…
Դիտել

Տեղի է ունեցել ՀՀ ՏԿԵ նախարարի և «Ռոսատոմ»-ի տնօրենի տեղակալի հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share