Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ։

Արարատ Միրզոյանը կարևորել է մարդու իրավունքների, ներառյալ՝ խոսքի ազատության ու մամուլի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբումը։ Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին ու գործունեությանը ԵԱՀԿ ամբողջ տարածքում:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ժամանակ և կրակի դադարեցման ռեժիմի հաստատումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված մարդու և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այրվել են ավտոմեքենաների ջարդոններ

Հաջորդը

Հայաստան է վերադարձել 10 հայ գերի

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի Շոշ գյուղի բնակիչը պատմել է, որ գյուղում այդքան էլ անվտանգ չէ (տեսանյութ)

Արցախի Շոշ գյուղը պատերազմից հետո հայտնվել է ադրբեջանցիների թիրախում։ Գյուղի բնակիչներն ասում են, որ թեպետ իրավիճակը հանգիստ է,…
Դիտել

ԵՄ երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում

Եվրոպական միության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում: Այս մասին հայտարարել է…
Դիտել

Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ .ՊՆ

Պաշտպանության նախարարությունը տեղեկակացնում է, որ ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share