Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է Ստիվեն Նիքսի հետ

Մայիսի 5-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Ստիվեն Նիքսի հետ։

Արարատ Միրզոյանը կարևորել էլ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնց նպատակն է աջակցել հանրային կառավարման տարբեր ոլորտներում բարեփոխումների օրակարգին։

Ստիվեն Նիքսը նշել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտը շարունակելու է իր աշխատանքները՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների աջակցության և կարողությունների զարգացման։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության առաջնահերություններից է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը: Նա նշել է նաև, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, մարդու իրավունքների վրա հիմնված ներառական զարգացման համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոստիկանությունը ակցիաների մասնակիցներին հորդորում է գործել օրենքի շրջանակներում

Հաջորդը

Ավտոմեքենան բախվել է սյանը. վարորդը տեղում մահացել է

Առնչվող նյութեր
Դիտել

Ղազախստանից ՀՀ քաղաքացիներին տարհանելու մտադրություն չկա. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի…
Դիտել

Առողջապահության նախարարը՝ COVID-19-ով հիվանդացության դեպքերի աճի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ սկսել է աճել COVID-19-ով հիվանդների թիվը: Ըստ նախարարի՝ հոսպիտալացվածները հիմնականում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share