Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին․ Նիկոլ Փաշինյան

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել: Ուղերձում ասված է․

«Խոր վշտով տեղեկացա Արցախի հերոս, լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ մեր սիրելի Կոմանդոսի մահվան մասին:

Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին՝ մասնակցելով հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար փառապանծ հաղթանակների կերտմանը: Նա Արցախյան ազատամարտի հերոս է, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար, որը հայտնի է որպես ռազմագիտության դասագրքային օրինակ և վկայում է Կոմանդոսի՝ ռազմական գործի գիտակ լինելու մասին:

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է: Նրա անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ՝ որպես հայ ազգի արժանի զավակ և նվիրյալ զինվորական, ում ողջ գործունեությունը հաղթանակի բերկրանք ու հպարտություն է պարգևել հայ ժողովրդին:

Ցավակցություններս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, մեզ բոլորիս:

Հավերժ փա՛ռք նրա հիշատակին»,- ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացել է հայազգի ռազմական գործիչ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը

Հաջորդը

Էրդողանը աշնանը ցանկանում է այցելել Շուշի

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը

Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. հոկտեմբերի 03-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի…
Դիտել

Այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց…
Դիտել

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվն անցել է 21 հազարը

Մերձավորարևելյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21642-ի։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share