Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե անդամների հետ

Մայիսի 15-ին Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե անդամների հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցեր: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը, որը պարունակում է էթնիկ զտման ռիսկեր: Ա. Գրիգորյանը կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել՝ վերոնշյալը թույլ չտալու նպատակով:

ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է վերջին շրջանում Վաշինգտոնում և Բրյուսելում ընթացած հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները:

Քարտուղար Գրիգորյանը կարևորել է հայկական կողմի հանձնառությունը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Անդրադարձ է կատարել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման հարցերին, մասնավորապես՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարի ազատազրկման

Հաջորդը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը պարզաբանում է տարածել Անդրեա Վիկտորինի հայտարարության վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Մայիսի 10-ին, ժամը 07։50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share