Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ

Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունել է 2020թ. մարտի 31-ի ԱՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի՝ «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», «Արցախի կոմունիստական կուսակցություն», «Արցախի հեղափոխական կուսակցություն», «Արցախի պահպանողական կուսակցություն», «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչներին։

Հանդիպմանը արտախորհրդարանական ուժերի առաջնորդներն արտահայտել են իրենց կարծիքն ու դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ և այդ համատեքստում կարևորել են ԱԺ խմբակցությունների միահամուռ ու միասնական գործելու հանգամանքը։

Կուսակցությունների ներկայացուցիչները շեշտել են, որ լիովին սատարում և միանում են ԱՀ Ազգային ժողովի ՝ 2022թ ապրիլի 14-ի արտահերթ նիստում ընդունած հայտարարությանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ վարչապետը Մոսկվայում է

Հաջորդը

Խոշոր հարկ վճարողները պետական բյուջե վճարել են ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ հայտարարության նախագիծն անկատար է․ Արծվիկ Մինասյան

ԱԺ իշխող խմբակցության կողմից ադրբեջանական ագրեսիայի մասին ներկայացրած հայտարարության նախագիծն անկատար է, ամբողջական չէ։ Այս մասին ԱԺ նիստում…
Դիտել

Վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է․ ԱՆ

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է: Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

«Քարֆուր» սուպերմարկետներում հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայրաքաղաքի Վերին Անտառային 131 և Փավստոս Բուզանդ 45 հասցեներում գործող…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարարի հետ

Օգոստոսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share