Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները, քննարկվել են, մասնավորապես, շրջաններում առկա խնդիրները, հստակեցվել հետագա անելիքները։

Երկրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել շրջվարչակազմերի ղեկավարներին տեղերում խնդիրների արագ ու արդյունավետ լուծման ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենիքում. Արտակ Բեգլարյան

Հաջորդը

Ժամը 17:00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ․ Տեղեկատվական շտաբ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանք և Ամարաս

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ, այս մասին այտնում է…
Դիտել

Մարդն ու նրա իրավունքները պետք է դրվեն բոլոր որոշումների հիմքում. Արման Թաթոյանի ուղերձը

«Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարին լի էր դժվարություններով բոլորիս համար: Աղետաբեր պատերազմի անդառնալի կորուստների ցավը շարունակում է տանջել մեզ:…
Դիտել

ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ԱՄՆ-ում 2 մլն դոլարով առանձնատուն է ձեռք բերել․ Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սույն փաստաթուղթը հաստատում է, որ ՀՀ պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share