Արցախում ավարտվել է ռուս խաղաղապահների բլոկ-մոդուլային ավանի կառուցումը

Ռուսաստանի ԶՈՒ նյութատեխնիկական մասնագետներն Արցախում ավարտել են ռուս խաղաղապահների համար 30 մոդուլային ավանի կառուցումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Կառույցները շահագործման են հանձնվել 4 ամսում, հայտարարել է Արցախի տարածքում շինարարության շտաբի պետ, գեներալ-մայոր Յուրի Խորտը:

Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսաապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրականություն, ինքնավար ջեռուցում, լոգարան, ջրամատակարարում, ջրահեռացում), հագեցած են կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային հավաքածու, սեղաններ, աթոռներ, ցնցուղ) և կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):

Ընդհանուր առմամբ, ՌԴ պաշտպանության նախարարության մասնագետները տեղադրել են 30 բլոկ-մոդուլային քաղաք 250, 60, 40, 30 և 15 հոգու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 411 նոր դեպք

Հաջորդը

Իրանցին մեղավոր է ճանաչվել ռազմական պահեստամասերի արտահանմանը մասնակցելու համար

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share