Զատուլինը նրանց մեջ է

Երկարատև դադարից հետո երեկ խորհրդարանում կյանքի նշաններ է ցույց տվել խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։ Այս քաղաքական ուժի պատգամավորները երեկ մասնակցել են ԱԺ հայտարարություների նիստին։

Ընդդիամդիր խմբակցության պատգամավորների ելույթի մեխը արդեն ծեծված դարձած հակաիշխանական կոչերն էին։ Սակայն դա ընդամենը քողն էր, որով ընդդիամդիրները ծածկեցին իրենց ելույթների հիմնական նպատակը։ Իսկ նպատակը, ինչպես պարզվեց խորհրդարանական նիստերը բոյկոտող որոշ ընդդիամդիր գործիչների խոսքից, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի ՀՀ մուտքի արգելքի որոշման քննադատությունն  էր։   

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները պարզվեց բավական նեղվել են այդ որոշումից։ Որոշում, որը ստիպել է հայրենի ընդդիամդիրներին կարճ ժամանակով վերադառնալ այն աշխատանքին, որի համար նրանք աշխատավարձ են ստանում։

Սրտաճմլիկ ելույթ բաժակաճառերով ընդդիամդիր որոշ պատգամավորներ, փորձում էին Զատուլինի մուտքի արգելքի որոշումը ներկայացնել որպես  հայ-ռուսական բարեկամության դեմ ուղղված քայլ ու դավաճանություն։ Թե ինչպես է այս որոշումով դավաճանվում հայ-ռուսական բարեկամությունը՝ այդքան էլ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ ընդդիամդիրները փորձում են ատամներով պաշտպանել բոլոր նրանց, որվքեր դեմ են խոսում Հայաստանի իշխանություններին։

Երեկվանից գրեթե նույն սցենարով են շարժվում ընդդիամդիր շրջանակներին հարող սոցցանցերում բաժակաճառեր ասողները։ Կոնստանտին Զատուլինին սկսել են պաշտպանել այնպես՝ կարծես նա է եղել Հայաստանի պաշտպանական վահանը, որն այսօրվա իշխանություններն այսպես ասած չեզոքացրել են։ Իրականում Կոնստանտին Զատուլինը մեկն է այն անձնանցից, որոնք  փորձում են խառնվել այլ երկրների ներքին գործերին, ուղղություններ ցույց տալ, խրատել և երբեմն նաև մատ թափ տալ։ «Հայաստան» խմբակցությունը հերթական անգամ ցույց տվեց իր ավանդական գործելաոճը, որով առաջնորդվել է նաև այս խմբակցության հովհանավոր Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման տարիներին։ Իսկ այդ գործելաոճը հայտնի է բոլորին։ Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն, իսկ այսօր արդեն նրա հետևորդները, առաջնորդվել են խորհրդային ժամանակներին  հատուկ ձևով՝ հաճոյանալ Կրեմլին, եթե նույնիսկ դրա համար պետք է զոհաբերել սեփական երկրի շահը։ Կոմկուսը թեպետ վաղուց արդեն գոյություն չունի, սակայն կոմկուսը շարունակում է ապրել շատերի մեջ, նույնիսկ նրանց, ովքեր համարվում են անկախության սերնդի ներկայացուցիչներ։   

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է

Հաջորդը

Ալեն Սիմոնյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտքի արգելքի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ վարչապետը մասնակցել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share