Բազմամարդ Չարբախն առանց տրանսպորտի

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի տրանսպորտի խնդիրը կա և մնում է գերակա։ 2022 թվականի սկզբին շահագործումից հանվեցին 67, 41, 65 երթուղիների տրանսպորտային միջոցները և դրանց փոխարեն առ այսօր ոչ մի տրանսպորտ չի շահագործվում։

Մարդիկ իրար «գրկած», կամ շատ մոտ կանգնած են օգտվում տրանսպորտից։ Սարսափելին էլ այն է, որ կան տրանսպորտային միջոցներ, որոնք արդեն բազմամարդ են և պարզապես չեն կանգնում կանգառներում, և մարդիկ ստիպված 10-25 րոպե սպասում են նույն տրանսպորտին, որպեսզի չուշանան աշխատանքից, դասից և այլն։

Ի պատասխան նամակներին Երևանի քաղաքապետարանը անտրամաբանական պատասխան է տալիս՝ «Տրանսպորտային ոլորտի բարեփոխումները հնարավոր է իրականացնել միայն աստիճանաբար: Վստահեցնում ենք, որ շուտով փոփոխությունները տեսանելի կլինեն բոլորին՝ նաև Ձեզ»:

Ինչպես նկատում ենք պատասխանից՝ պարզ, չհուսադրող և անգիր արած տեքստեր են հղված հարցին, որն արդեն երկու անգամ ստանում է նույն պատասխանը։

Չի լինի չանդրադառնալ նաև Չարբախի մետրոյի անմխիթար վիճակին։ Վագոններում ավելի ցուրտ է քան՝ դրսում, սովորաբար 6 րոպե մետրոյին ապասելու փոխարեն ուղևորները սպասում են 8-10 րոպե։

Այս հիմնախնդրի շուրջ պետք է լրջագույն քայլեր ձեռնարկվեն, քանի որ բազմամարդ տրանսպորտում և մետրոյում շատ վտանգավոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որոնցից մեկն էլ գրպանահատությունն է։

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ոչ մի արձագանք չտալ այս գերակա հիմնախնդրին, այն դեպքում, երբ Չարբախ համայնքում ապրում է 6000-ից ավելի մարդ, որոնցից գրեթե 85%-ը չունի ավտմեքենա և երթևեկում է տրանսպորտով։

Մինչ Երևանի քաղաքապետարանը  մտածում է համայնքին տրանսպորտ տրամադրել թե ոչ՝տեղի բնակիչները շարունակում են երթևեկել մի քանի տրանսպորտով, տեղ հասնելու համար փոխելով դրանք։

Այնուամենայնիվ, հույս ունենք, որ  խնդիրը վերջապես կլուծվի և վերջապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը կհասկանա, որ ոչ բոլորն ունեն ավտոմեքենա և ամեն օր տաքսի ծառայություններից օգտվելու հնարավորություն։

Հեղինակ՝ Անժելա Սեդրակյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիդերլանդները արտաքսում է ռուս դիվանագետներին՝ մեղադրելով լրտեսության համար

Հաջորդը

Ազնվացեղ եղջերուին հանդիպելու հավանական տարածքներում ճանապարհային նշաններ կտեղադրվեն

Առնչվող նյութեր
Դիտել

Պարզվում են Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել 2022թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում…
Դիտել

Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առթիվ ստցած շնորհավորանքների համար

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում ծննդյան օրվա առթիվ երեկ ամբողջ օրվա ընթացքում իրեն հղված…
Դիտել

Սեպտեմբերի 1-ից կգործի Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը

Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կգործի Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր,…
Դիտել

Մասնագետները փորձում են եղջերուներին հեռացնել Դիլիջան տանող ճանապարհից

Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը. «Հարգելի քաղաքացիներ,Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share