Գլխավոր դատախազն այցելել է Գավառի մանկատուն՝ տեղում ծանոթացել իրավիճակին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 20-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում, մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանի ուղեկցությամբ չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն, որտեղ խնամք է ստանում 7-ից 18 տարեկան 57 երեխա:

Աննա Վարդապետյանը Մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել հաստատության պայմաններին, եղել է ճաշարանում, երեխաների ժամանցի սենյակներում, ննջասենյակներում, զրուցել մանկատան սաների հետ:

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ մանկատներ և խնամքի կենտրոններ չհայտարարված այցերը կրելու են շարունակական բնույթ, պարբերաբար այցելելու է տարբեր մարզերում գտնվող տուն-ինտերնատներ, առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոններ՝ տեղում հաստատությունների պայմաններին ծանոթանալու և հնարավոր հանցավոր վարքագծին իրավական գնահատական տալու նպատակով:

Աննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնակատարին Գավառի մանկատան հետ կապված մի շարք հանձնարարականներ է տվել: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանխել անտառների «կոտորածը». ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարականներ է տվել 

Հաջորդը

Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասի արտադրական գործունեությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունները

Հայտնի են Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունները: ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության համաձայն…
Դիտել

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում է. Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք…
Դիտել

Երկկողմ բանակցային ֆորմատը վտանգավոր է․ Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությանը։  Ըստ նրա՝ Ադրբեջանն, այս…
Դիտել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 բուժառու

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 բուժառու։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share