Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Գոհարիկ Աջինյանին և Քնարիկ Շխոյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան): Պարզվել է, որ արտադրամասերը գործում են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:

Մասնավորապես՝ արտադրական տարածքներում հատակը, պատերի մակերևույթները վնասված են եղել՝ ջրանցիկ, չլվացվող նյութերով պատված, որոնք հնարավոր չէ լիարժեք լվանալ, հեշտությամբ մաքրել և, անհրաժեշտության դեպքում, ախտահանել,

առաստաղը չի պահվել նորոգ և պատշաճ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված երկու արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գլխավոր դատախազն այցելել է Գավառի մանկատուն՝ տեղում ծանոթացել իրավիճակին

Հաջորդը

Փետրվարի 22-ին Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը

Առնչվող նյութեր
Դիտել

Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ. Խանումյան

Արցախի նախկին պատգամավոր, նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը…
Դիտել

Ադրբեջանական կրակոցներից տուժել է 2 տուն. ԱՀ ՄԻՊ

Սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական…
Դիտել

Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը

Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։…
Դիտել

Փակուղի կա՝ Բաքվի ու Մոսկվայի համար. Արամ Սարգսյան

ՌԴ-ն փորձում է եռակողմ ձևաչափով հանդիպում կազմակերպել Լաչինի միջանցքի խնդրով, հորդորելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին դեստրուկտիվ դերակատարություն չստանձնել։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share