Փակուղի կա՝ Բաքվի ու Մոսկվայի համար. Արամ Սարգսյան

ՌԴ-ն փորձում է եռակողմ ձևաչափով հանդիպում կազմակերպել Լաչինի միջանցքի խնդրով, հորդորելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին դեստրուկտիվ դերակատարություն չստանձնել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իչ էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

«Բայրամովը ասում է, որ Լաչինի միջանցքը բաց էր ու հիմա էլ բաց է օրինական տեղաշարժի համար, Ադրբեջանն էլ անցակետը դրել է միմիայն անօրինական տեղաշարժը կանխելու նպատակով։ Միրզոյանը ասում է, որ Լաչինի միջանցքի խնդիրը կարգավորված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով և ՀՀ-ն դեմ է վերստին բանակցել։

Իմ կարծիքով, ցանկացած բանակցություն նախընտրելի է պատերազմից, իսկ հակադիր տեսակետները լուծվում են կամ ուժի գործադրմամբ, կամ բանակցությամբ։ Ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն կա հենակետի առումով, որ դրվել է հենց ռուսական ռազմական կացարանի հարևանությամբ։ Մեր պարագայում նախընտրելի են բանակցային լուծումները, թեկուզ այն պատճառով, որ սպառազինություն գնելը երբեմն Հայաստան հասցնելուց ավելի հեշտ է։ Լաչինի միջանցքում տեղաշարժի պատասխանատուն Ռուսաստանն է։ Ըստ Բայրամովի ստացվում է, որ իրենք հենակետ են դրել, որովհետև չեն վստահում ՌԴ խաղաղապահներին։

Այս դրույթը պետք է դառնա Հայաստանի միակ և հիմնական փաստարկը ՌԴ ԱԳՆ-ի կազմակերպած եռակողմ հանդիպման շրջանակում։ Ռուսաստանը պետք է կարողանա հանդիպման ժամանակ վերականգնել իր վստահելիությունը և համոզել Ադրբեջանին հանել հենակետը, հակառակ դեպքում, Ադրբեջանի ունեցած անվստահությունը հիմք ընդունելով, ՀՀ-ն ազատ է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին և ԵՄ-ին միջազգային մանդատով օժտված դիտորդական հենակետ տեղակայելու խնդրով։ Մոսկովյան հանդիպման պարագայում ՀՀ դիվանագիտական կորպուսի բաց և կողմերին սեփական քայլերը տեղյակ պահելու պահվածքը, վստահաբար, փակուղի է մտցնելու թե ազերիներին, թե ռուսներին։

Եթե Ադրբեջանը ասի, որ վստահում է ՌԴ խաղաղապահներին, հենակետի կարիք չկա և թեման փակված է, եթե շարունակի պնդել, որ չի վստահում, ստիպված է լինելու համաձայնել մեր առաջարկին և լուրջ սրել հարաբերությունները ՌԴ դաշտում։

Օրվա լրահոսում էր, որ ադրբեջանցի «էկոակտիվիստներին» Բաքուն հրահանգել է դադարեցնել Լաչինի միջանցքի 138-օրյա շրջափակումը՝ բացատրելով, որ «ապրիլի 23-ին նոր իրավիճակ է ստեղծվել՝ կապված Պետական սահմանային ծառայության ստորաբաժանումների կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքում անցակետի տեղադրման հետ»: Եթե նույնիսկ հանվեն արգելապատնեշները, չի նշանակում, որ ճանապարհը բացվում է: Հակառակը՝ Բաքուն արդեն պետականորեն է ստանձնում միջանցք փակողի դերը, ուստի ընդամենը հարցը տեղափոխվում է այլ հարթություն:

Հ.Գ.
Ուզում էի կարճ ստատուս գրել, բայց երկար ստացվեց։ Հեռուներից հայրենիք վերադառնալու ճանապարհին պատահում է, ներող եղեք։ Օդանավակայաններում սպասելով մտածում եմ՝ Ադրբեջանը չի վստահում ռուս խաղաղապահի վերահսկողությանը, մենք էլ 2020-ի պատերազմից հետո ոչ միայն չենք վստահում, այլ հակառակորդի դաշտում ենք տեսնում իրենց շահերը: Գլոբալ խնդիրը մնում է ՄԱԿ-ի Ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելման հանձնաժողովին դիմելով՝ Արցախի հարցը Կոսովոյի տարբերակով լուծման դաշտ տանելը։ Անհնարին չէ, Աստծո կամքով, որ բոլորով կպչենք, կարող ենք ու կանենք։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել է 1.900.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպք

Հաջորդը

Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը բացահայտորեն խոստովանել է ՀՀ տարածքների օկուպացիան. ԱԳՆ խոսնակ

Առնչվող նյութեր
Դիտել

Շատ մեծ է սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում հերթական լայնածավալ առճակատման հավանականությունը․ Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որով անդրադարձել է տարածաշրջանի զարգացումներին։ «Ադրբեջանի…
Դիտել

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Սալիվան

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Վաշինգտոնում ընթացող Հայաստան-Ադրբեջան բանակցություններին․…
Դիտել

Ադրբեջանը ձգտում է խաղաղ ճանապարհով գործարկել ցամաքային միջանցքը Հայաստանի հարավում. Հաջիև

«Ադրբեջանը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Հայաստանի հարավում ցամաքային միջանցք ստեղծելու համար»․ երեքշաբթի այդ մասին Բրյուսելում հայտարարել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share