Բացահայտվել է 1.900.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպք

Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենի կողմից 1.900.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպք:

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն, մտադիր լինելով ընդլայնել Արագածոտնի մարզում պեռլիտի վերամշակման գործարանի աշխատանքներն ու Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածք վարձակալել, հանրային լսումներ կազմակերպելու և դրական եզրակացություն ստանալու նպատակով դիմել է Թալինի համայնքապետարան, որտեղ իրականացված չորս լսումների արդյունքների, ինչպես նաև համայնքի բնակիչների բողոքների հիման վրա տրվել է բացասական եզրակացություն:

Այնուհետև «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն դիմել է «Թալինի համայնքային ծառայություն, կոմունալ» ՀՈԱԿ-ի տեղամասի պետ Ս. Թ.-ին և վերջինիս խնդրել միջնորդել Թալին համայնքի ղեկավար Տ. Ս.-ին՝ կաշառքի դիմաց Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածքը վարձակալության տրամադրելու և արդյունահանման աշխատանքներ կատարելու նպատակով հանրային կրկնակի լսումներ կազմակերպելու, ինչպես նաև նոր՝ դրական եզրակացություն տալու համար:

Դրանից հետո Ս. Թ.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից կաշառք տալու վերաբերյալ, որի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է կաշառք ստանալու նմանակում: Հիշյալ գործողության շրջանակում Է. Ա.-ն Ս. Թ.-ի միջոցով 2023 թվականի ապրիլի 27-ին Տ. Ս.-ին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք տալուց անմիջապես հետո Է. Ա.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Կատարվում է նախաքննություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն (տեսանյութ)

Հաջորդը

Փակուղի կա՝ Բաքվի ու Մոսկվայի համար. Արամ Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրենյանը հայտնել է եղանակի կտրուկ փոփոխության մասին

ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է վաղվանից եղանակային կտրուկ փոփոխության մասին: «Վաղվանից կրկին…
Դիտել

Էլեկտրամոբիլների ներմուծումից ԱԱՀ չի գանձվի նաև հաջորդ տարի

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է էլեկտրականությամբ աշխատող մեծ, միջին և…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե…
Դիտել

Կայացել է «Խատուտիկի գինի» ներկայացման առաջնախաղը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնում կայացել է «Խատուտիկի գինի» ներկայացման առաջնախաղը: Այն բեմադրվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share